Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՈՒկրաինայում ձևավորվել է «Հայկական լեգեոն»

ՈՒկրաինայում ձևավորվել է «Հայկական լեգեոն»
18.06.2023 | 16:38

ՈՒկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ՈՒկրաինայում ձևավորվել է «Հայկական լեգեոն», որի զինանշանը Բագրատունյաց Հայաստանի գերբն է...

Հետաքրքիր է, ինչի՞ համար են տեղի հայերը բացի ուկրաինական բանակում ծառայելուց, որը նրանց պարտականությունն է, առանձին «բանակ» ստեղծում Կիևի շահերը սպասարկելու համար...

Երևի շնորհակալություն են հայտնում ուկրաինացիներից նրա համար, որ և' առաջին, և' վերջին արցախյան պատերազմների ժամանակ պաշտոնական Կիևն ամեն ինչով` թե՛ զենքով, թե՛ դիվանագիտորեն աջակցել է Բաքվին, իսկ վերջին արցախյան պատերազմից հետո էլ Կիևը երկրորդ տարին շնորհավորում է Բաքվին Հայաստանին հաղթելու կապակցությամբ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6260

Մեկնաբանություններ